event

Binance թիմի սեմինար-վորքշոփը․ Բլոկչեյն և կրիպտոարժույթներ ապագայի համար

  • 09 Մարտ , 2026
Մարտի 11` ժամը 12:50-ին, Օրբելու անվան լսարանում (ՌՀՀ նոր մասնաշենք, VII հարկ) Binance-ի թիմը ՌՀՀ ուսանողների և դասախոսների համար կանցկացնի Web3 ոլորտին նվիրված կրթական հանդիպում: Կխոսենք տեխնոլոգիաների տեսության, պրակտիկայի և ժամանակակից աշխարհի վրա դրանց ազդեցության մասին:
 
Ինչի՞ մասին ենք խոսելու․
● Բլոկչեյն տեխնոլոգիա․ բարդի մասին՝ պարզ բառերով:
● Ինչու՞ է բլոկչեյնը կարևոր յուրաքանչյուր մասնագետի համար այսօր:
● Կրիպտոարժույթների կիրառումը 2026 թվականին․ ֆինանսներից մինչև արվեստ:
● Անվտանգություն․ ինչպե՞ս խուսափել սխալներից թվային տիրույթում:
● Binance էկոհամակարգ

Բանախոս․ Ռազմիկ Ստեփանյան, Binance Community Builder:
Միացե՛ք մեզ՝ ավելին իմանալու Binance էկոհամակարգի և Web3 աշխարհի հնարավորությունների մասին: