event

Բակալավրիատ | Հայկական բաժանմունք | Հեռակա

  • 01 Նոյեմբեր , 2023
1) միջնակարգ կրթության ատեստատը կամ միջին մասնագիտական կամ մասնագիտական տեխնիկական կրթության մասին ավարտական փաստաթուղթը՝ համապատասխան ներդիրով, 
 
2) 4 լուսանկար (3 x4 սմ չափսի),
 
3) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական) (բնօրինակը և պատճենը, բնօրինակը վերադարձվում է՝ համապատասխանության ստուգումից հետո), 
 
4) զինվորական գրքույկ (առկայության դեպքում) (բնօրինակը և պատճենը, բնօրինակը վերադարձվում է՝ համապատասխանության ստուգումից հետո),
 
5) սույն կանոնների 41-43-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի կամ մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության (կամ ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները)), առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքներ), 
 
6) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները (առկայության դեպքում), 
 
7) տեղեկանք տվյալ տարվա տվյալ բուհի առկա ուսուցման ներբուհական ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ (առկայության դեպքում),
 
8) ԳԹԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր (առկայության դեպքում), 
 
9) առկա ուսուցման համակարգում սովորող անձինք, հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը` այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը, 
 
10) սահմանված կարգով պետության կողմից նպաստի ձևով ուսման վարձավճարի փոխհատուցում ստանալու համար (առկայության դեպքում) ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանք, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքներում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք, մարտական գործողություններին մասնակցությունն հավաստող տեղեկանք, եթե զինվորական գրքույկում համապատասխան նշում առկա չէ: 
 
 
Ռեկվիզիտներ
ԲՄԿ ՊՈՒՀ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, 0051, Հ. Էմինի 123/РА
ՀՎՀՀ: 00053474
"Արդշինբանկ" ՓԲԸ
հ/հ 2480100103250010