event

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` հայկական բաժանմունքի դիմորդներին (հեռակա)

  • 03 Նոյեմբեր , 2025
Հարգելի դիմորդ,
շնորհավորում ենք ընդունելության կապակցությամբ:

Խնդրում ենք մինչև ս.թ. նոյեմբերի 6-ը՝ 11:00-ից մինչև 16:00 (ընդմիջում 13:00-ից մինչև  13:30), համալսարան ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1.    ավարտական փաստաթուղթ (ատեստատ կամ դիպլոմ՝ միջուկի հետ)
2.    անձը հաստատող փաստաթուղթ,
3.    սոցիալական քարտ,
4.    միասնական քննության դրական գնահատականը հավաստող փաստաթուղթ (ԳԹԿ վկայագիր),
5.    4 լուսանկար (3x4 չափսի),
6.    զինվորական գրքույկ (բնօրինակը)` առկայության դեպքում,
7.    հեռակա ուսուցման ընդունելության կանոնների 41-րդ, 42-րդ և 43-րդ կետերից օգտվող դիմորդները համապատասխան բնօրինակ փաստաթղթեր,
8.    ուսման համար նախատեսված վարձավճարի անդորրագիր (1 կիսամյակի կամ 1 ամսվա) հաշվեհամար` “Արդշինբանկ” ՓԲԸ, հ/h/2480100103250010,
9.    ՌՀՀ հեռակա ուսուցմամբ ընդունված և ՀՀ զինված ուժերում ծառայության մեկնած դիմորդների ընտանիքի որևէ անդամ պետք է ս․թ․ նոյեմբերի 6-ից մինչև 15-ն այցելի համալսարան 202 սենյակ՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը, ինչպես նաև ծառայության մեկնելու մասին հավաստող փաստաթուղթը և դիմում ներկայացնի տարկետում ձևակերպելու վերաբերյալ, հակառակ դեպքում կկորցնի իրեն տրամադրված տեղը։