event

Ռուս-հայկական համալսարանը հայտարարում է գիտական նախագծերի հայտերի ընդունման մրցույթ

  • 18 Ապրիլ , 2026
Նպատակ ունենալով իրականացնել գիտահետազոտական և նորարարական գործունեություն՝ Ռուս-հայկական համալսարանի 2026–2030 թթ. զարգացման ծրագրի շրջանակում, ինչպես նաև առաջնորդվելով «ՌՀՀ զարգացման ծրագրի շրջանակում ՌԴ ԿԳՆ-ի կողմից ֆինանսավորվող գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքների (ԳՀԱ, ԳՀՓԿԱ) մրցույթի մասին» կանոնակարգով, Ռուս-հայկական համալսարանը հայտարարում է մրցույթ՝ գիտական նախագծերի հայտերի ընդունման և ընտրության համար, որոնք ուղղված են ԳՀԱ և ԳՀՓԿԱ իրականացմանը։
 
Հայտերն ընդունվում են ամեն օր՝ ապրիլի 20-ից մինչև մայիսի 25-ը ներառյալ, ժամը 10:00-ից մինչև 17:00, ՌՀՀ Գիտության դեպարտամենտում (սենյակ №214)։ Էլեկտրոնային տարբերակները պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։
 
Փաստաթղթերի ամբողջական փաթեթը՝ հաստատված թղթային տարբերակով, պետք է ներկայացնել Գիտության դեպարտամենտ (սենյակ №214), իսկ էլեկտրոնային տարբերակը՝ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։
 

Բոլոր հարցերի դեպքում խնդրում ենք դիմել ՌՀՀ Գիտության դեպարտամենտ․

Ղեկավար՝ Միքայել Ավանեսյան
Հեռ․ (+374 12) 26-28-11
Ներքին՝ 390
 
ԳՀԱ պլանավորման, կազմակերպման և ուղեկցման գլխավոր մասնագետ՝ Մերի Թադևոսյան
Ներքին՝ 307