event

Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը (ՀՌՀ) հայտարարում է մրցույթ ամբիոնների վարիչների պաշտոնների տեղակալման համար

  • 07 Օգոստոս , 2024
ՄԵԴԻԱՅԻ, ԳՈՎԱԶԴԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ
Կրեատիվ ինդուստրիաների ամբիոն 
Պաշտոն՝ ամբիոնի վարիչ (լրիվ դրույք)
Պահանջները՝

•    սոցիոլոգիական/ հոգեբանական/ տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ,
•    գովազդի և PR տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական աշխատանքի փորձ,
•    առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ,
•    հրապարակված գիտական հոդվածների առկայություն:
 
ՄԱԹԵՄԱՏԻԿՅԱՆԻ ԵՎ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ
Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոն
Պաշտոն՝ ամբիոնի վարիչ (լրիվ դրույք)
Պահանջները՝

•    ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր; ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, դոցենտ; ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ,
•    առնվազն 10 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ,
•    ինդեքսավորված ամսագրերում հրատարակված հիմնարար և կիրառական աշխատանքների առկայություն (մաթեմատիկական գիտությունների ոլորտում):
 
Համակարգային ծրագրավորման ամբիոն
Պաշտոն՝ ամբիոնի վարիչ (0,5 դրույք)
Պահանջները՝ 

•    ֆիզիկամաթեմատիկական/տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր; ֆիզիկամաթեմատիկական/տեխնիկական գիտությունների դոկտոր, դոցենտ; ֆիզիկամաթեմատիկական/տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ;
•    առնվազն 5 տարվա գիտամանկավարժական և գիտահետազոտական աշխատանքի ստաժ;
•    առնվազն 20 գիտական հոդվածների առկայություն,
•    առնվազն 5 դրամաշնորհների և գիտահետազոտական ծրագրերի իրականացում,
•    առնվազն 2 արդյունաբերական նախագծերի իրականացում:

Մրցույթին կարող են մասնակցել մինչև 70 տարեկան քաղաքացիներ:
Հավակնորդներին անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ 

•    դիմում ՀՌՀ ռեկտորի անունով, 
•    անձնական տվյալների մշակման վերաբերյալ դիմում-համաձայնություն (լրացվում է տեղում),
•    անձնագրի և սոցիալական քարտի պատճեններ, 
•    կադրերի հաշվառման անձնական թերթիկ`1 հատ լուսանկարով (3х4), 
•    ինքնակենսագրություն կամ CV, 
•    բարձրագույն կրթությունը, գիտական աստիճանը, կոչումը հավաստող փաստաթղթերի պատճեններ,  
•    տեղեկանք աշխատանքային գործունեության վերաբերյալ՝ հաստատված կադրերի բաժնի ղեկավարի կողմից, 
•    գիտական աշխատությունների ցուցակը` հաստատված գիտական քարտուղարի կամ այլ պատասխանատու անձի կողմից,
•    զինվորական գրքույկի պատճեն (առկայության դեպքում), 
•    սանիտարական գրքույկի պատճեն (առկայության դեպքում),
•    մրցույթի պահանջներին համապատասխանող այլ փաստաթղթեր,
•    ամբիոնի վարիչի պաշտոնում գործունեության ծրագրի թեզիսները:  

Փաստաթղթերն ընդունվում են 2024թ. օգոստոսի 7-ից մինչև սեպտեմբերի 7-ը ներառյալ` հետևյալ հասցեով՝ 
Երևան, Հովսեփ Էմինի փ. 123, Հայ-Ռուսական համալսարան, 2-րդ հարկ, 211 սենյակ (ՀՌՀ մարդկային ռեսուրսների Դեպարտամենտ): Տեղեկությունների համար զանգահարել (012) 26-04-19 հեռախոսահամարով: