event

Բաց դռների օր!

  • 04 Մարտ , 2024
Մարտի 16-ին` ժամը 12:00, Հայ-Ռուսական համալսարանը հրավիրում է ավագ դպրոցների աշակերտներին և նրանց ծնողներին մասնակցելու բաց դռների օրվան:
 
Բաց դռների օրվա շրջանակներում ներկաները հնարավորություն կունենան հանդիպելու համալսարանի ղեկավարության հետ և ստանալու իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները: Կներկայացվեն հայկական և ռուսական բաժանմունքների ընդունելության նոր կանոնները, մասնագիտությունների ցանկը, զինվորական ծառայությունից տարկետում ստանալու պայմանները, աշխատանքային հեռանկարները, ինչպես նաև կտրվեն այլ օգտակար տեղեկություններ համալսարանական կյանքի վերաբերյալ:

Բաց մի թողեք այս եզակի հնարավորությունը ավելին իմանալու և կատարելու ճիշտ ընտրություն!
 
Մասնակցության համար խնդրում ենք նախապես գրանցվել հետևյալ հղումով՝ https://rau.am/am/forms/door