ՌՀՀ կազմակերպում է ընդունելություն` ավագ դպրոցի 10-րդ դասարան ինժեներաֆիզիկական ուղղությամբ
Ռուս-Հայկական համալսարանը կազմակերպում է 2026-2027 ուսումնական տարվա ընդունելություն` ավագ դպրոցի 10-րդ դասարան ինժեներաֆիզի-կական ուղղությամբ: Նշված հատուկ ուղղվածությամբ դասարաններում դասավանդելու են Հայ-Ռուսական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և հմուտ ուսուցիչներ:
Անվճար տեղերի քանակը` 15:
Մրցութային հիմունքներով իրականացվող ընդունելության արդյունքներով, հատկացված անվճար տեղերի լրացման դեպքում, կիրականացվի նաև ընդունելություն վճարովի ուսուցման համակարգում` տարեկան 750.000 ՀՀ դրամ վարձավճարով:
Ընդունվելու համար հավակնորդները պետք է հանձնեն թեստային աշխատանք և բանավոր հարցում «Ֆիզիկա» և «Մաթեմատիկա» առարկաներից՝ դպրոցական ծրագրերի շրջանակներում:
Հավասար միավորների դեպքում առաջնահերթությունը կտրվի 9-րդ դասարանի վկայականում մասնագիտական առարկաներից («Ֆիզիկա», «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա») առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին:
Հայ-Ռուսական համալսարանում դիմորդների համար հարցազրույցից առաջ նաև կգործի Ամառային դպրոց հունիսի 22-ից – հուլիսի 1-ը, որտեղ կդասավանդեն ՌՀՀ-ի լավագույն մասնագետները:
Աշակերտները օգտվում են ՌՀՀ նյութատեխնիկական բազայից` ի դեմս սպորտկոմպլեքսի, համակարգչային լսարանների, գրադարանի և այլ մասնագիտական և ուսումնական լաբորատորիաների:
Դպրոցի շրջանավարտները պարտավոր են ուսումը շարունակել Հայ-Ռուսական համալսարանի Ինժեներաֆիզիկական ինստիտուտի բաժիններում:
Դպրոցի շրջանավարտները կստանան արտոնություններ Հայ-Ռուսական համալսարանի Ինժեներա-ֆիզիկական ինստիտուտ ընդունվելիս:
Դիմելու ժամկետներն են՝ 2026 թ. մայիսի 5-ից հունիսի 30-ը:
Անհրաժեշտ փաստաթղթեր՝
1. Դիմում` Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորի անունով` լրացված ըստ ձևաչափի, ստորագրված);
2. Ծննդյան վկայականի պատճեն,
3. Ծնողների անձնագրերի պատճեններ,
4. Գունավոր լուսանկար 3X4 (1 օրինակ),
5. Սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճեն:
Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել հետևյալ հեռախոսահամարներով 012-775-775 (435):








