event

ՌՀՀ-ում կքննարկվեն հոգեմետ դեղամիջոցների կիրառման, պացիենտների իրավունքների և բուժումից հրաժարվելու հարցերը

  • 08 Մայիս , 2026
Մայիսի 14-ին` ժամը 12:50-ին, Պիոտրովսկու անվան լսարանում (ՌՀՀ նոր մասնաշենք, VII հարկ) կկայանա կլոր սեղան «Բժշկական անհրաժեշտությո՞ւն, թե՞ պացիենտի ազատ կամք: Հոգեմետ դեղամիջոցների կիրառման իրավական և էթիկական սահմանները» թեմայով:
 
Քննարկման հիմնական հարցերը՝
• Հակադեպրեսանտներ․ օգուտներ և ռիսկեր
• Ինքնավնասում և ինքնասպանության փորձեր
• Կարո՞ղ է արդյոք պացիենտը հրաժարվել բուժումից
• Որտե՞ղ է անցնում բժշկի և պացիենտի պատասխանատվության սահմանը
• Իրական կլինիկական և իրավական դեպքեր
• Ո՞վ է կրում պատասխանատվությունը՝ բժի՞շկը, թե՞ պացիենտը
 
Մասնակցության գրանցում >>