STATECS-ի թիմը կհանդիպի ՌՀՀ ուսանողների հետ
Հոկտեմբերի 1-ին` ժամը 13:00, ՌՀՀ ռեկտորատի դահլիճում (3-րդ հարկ) STATECS-ի թիմը կհանդիպի ՌՀՀ ուսանողների հետ:
STATECS-ը տվյալների վերլուծությամբ զբաղվող առաջատար ընկերություն է։ Այն մատուցում է SAS ծրագրավորման և data management-ի ծառայություններ մի շարք համաշխարհային դեղագործական ընկերությունների՝ մասնակցելով տարատեսակ կլինիկական ուսումնասիրությունների բարեհաջող իրականցմանը։
Գլխամասը գտնվում է Երևանում, իսկ 2025-ի հունիսից գործում է ընկերության առաջին մասնաճյուղը Վանաձորում:
Գլխամասը գտնվում է Երևանում, իսկ 2025-ի հունիսից գործում է ընկերության առաջին մասնաճյուղը Վանաձորում:
STATECS-ում թիմի համալրումն իրականացվում է մեծամասամբ մեկամսյա SAS ծրագրավորման դասընթացներով, որոնք ամբողջությամբ մշակվել և անցկացվում են թիմի ավագ մասնագետներից կողմից։
Դասընթացի մասնակցությունն անվճար է, սակայն պարտադիր է անգլերենի իմացությունը և վերլուծական միտքը։ Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները ստանում են վարձատրվող փորձաշրջանի հնարավորություն STATECS-ում, որից հետո ստանում ֆուլլ-թայմ աշխատանքի առաջարկ։ SAS ծրագրավորողները պահանջված են ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային շուկայում և նրանց դերը կարևոր է նոր դեղերի ստացման գործում և ոչ միայն։
Սա հիանալի հնարավորություն է բոլոր այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են սկսել իրենց կարիերան կայուն և պահանջված ոլորտում։
Հանդիպման ընթացքում թիմը ուսանողների հետ կկիսվի ընկերության և ոլորտի մասին հետաքրքիր ինֆորմացիայով, կներկայացնի անվճար դասընթացին դիմելու կարգը, կարիերայի հետագա հնարավորությունները STATECS-ում։
Հանդիպումը կազմակերպել է ՌՀՀ Կենսաբժշկության և դեղագործության Ինստիտուտը:








