«Համընդհանուր թելադրության» գրանցումը սկսված է
2026 թվականի ապրիլի 18-ին, ժամը 15:00-ին Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Իջևանում, Կապանում, Դիլիջանում և Կարմիրգյուղում կիրականացվի «Համընդհանուր թելադրություն» մշակութային, կրթական շարժումը։
Սկսած 2015 թվականից Ռուսական տան և գործընկերների աջակցությամբ շարժումն իրականացվում է նաև Հայաստանում։ Շարժման նպատակն է ռուսաց լեզվի ուսումնասիրության հանդեպ հետաքրքրության ձևավորումը և գրագիտության մակարդակի բարձրացումը։
Այս տարի բոլոր ցանկացողները թելադրությունը Երևանում կարող են գրել միանգամից 7 հարթակում՝ հետևյալ կազմակերպությունների բազայի վրա.
✔️Երևանում Ռուսական տուն;
✔️Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան;
✔️Վ.Յա.Բրյուսովի անվան պետական համալսարան;
✔️ Գ.Վ.Պլեխանովի անվան Ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղ;
✔️«Տաթև» դպրոց։
Թելադրության տեքստը կընթերցեն.
• Մարկ Գրիգորյան— գրող, լրագրող, մեդիափորձագետ, ազգագրագետ;
• Հայկ Մելիքյան— «Հայրենակցի մոսկովյան տուն» ՊԻՀ մասնաճյուղի տնօրեն (Երևանում Մոսկվայի տուն);
• Ելենա Միա — Հայաստանում Ռուսաստանի Դեսպանության մշակութային կցորդ;
• Նինա Տատկալո— Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Բանասիրության և միջմշակութային կապերի ինստիտուտի տնօրեն;
• Իվան Ալեքսանդրովսկի— Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտորի աշխատակազմի միջազգային համագործակցության գծով խորհրդական
Հարթակներում գրանցումը սկսվում է ժամը 14:30-ին։ Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել Համընդհանուր թելադրության կայքի Երևանի քաղաքային էջում՝ հետևյալ հղումով․ https://events.totaldict.ru/venues?cityId=325
Առաջին «Համընդհանուր թելադրությունը» իրականացվել է 2004 թվականին, Նովոսիբիրսկի պետական համալսարանի ուսանողների կողմից։ 22 տարվա ընթացքում շարժումը համաշխարհային ծավալների հասավ․ 2025 թվականին այն ընդգրկել է ավելի քան 50 երկիր և միավորել 1 329 047 մասնակից՝ առկա, հեռավար և առցանց-մարաթոնի հեռարձակմամբ։
2026 թվականի տեքստի հեղինակն արձակագիր, հրապարակախոս և XX դարի ռուս գրականության հետազոտող, Ա․Մ․Գորկու անվան Գրականության ինստիտուտի ռեկտոր Ալեքսեյ Վարլամովն է։ Տեքստը նվիրված է Ա․Ս․Պուշկինի մանկությանը և ծնողների հետ փոխհարաբերություններին։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ totaldict.ru կայքից։








