- 16 Նոյ
- 2026
ՌՀՀ-ն մասնակցել է Երրորդ համահայկական համաժողովին
Հանդիպման հիմնական նպատակն էր ամրապնդել Հայաստանի և սփյուռքի միջև երկխոսությունը, ինչպես նաև նպաստել նոր գործընկերությունների ձևավորմանն ու գործնական նախաձեռնությունների իրականացմանը։
Ռուս-Հայկական համալսարանը մասնակցել է Երրորդ համահայկական համաժողովին, որն անցկացվել է նոյեմբերի 5-8-ը Երևանում՝ միավորելով Հայաստանի և աշխարհի տասնյակ երկրների հայկական սփյուռքի ներկայացուցիչներին։ Համաժողովի օրակարգում ընդգրկված էին մի շարք արդիական թեմաներ, այդ թվում՝ Հայաստան-սփյուռք հարաբերությունները, ժողովրդավարությունը, խաղաղությունն ու անվտանգությունը, տեխնոլոգիաների զարգացումը, ներդրումները և տնտեսական աճը։
Հանդիպման հիմնական նպատակն էր ամրապնդել Հայաստանի և սփյուռքի միջև երկխոսությունը, ինչպես նաև նպաստել նոր գործընկերությունների ձևավորմանն ու գործնական նախաձեռնությունների իրականացմանը։ Բացման արարողությանը մասնակցել են պետական մարմինների, դիվանագիտական կորպուսի, սփյուռքի համայնքների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագետներ։
Համաժողովի շրջանակում ՌՀՀ-ն ներկայացված էր նաև Global Armenian Expo ցուցահանդեսում, որը միավորել էր կրթական, հասարակական և մասնագիտական կազմակերպությունների, նախաձեռնությունների ու տարբեր ոլորտների ներկայացուցիչների։







