research
  • 18 Հոկ
  • 2021

ՀՌՀ-ի դասախոս Սերգեյ Թաիրյանը`«Analytics Insight»-ի ԹՈՓ-10 լավագույն CISO-երի շարքում

    «Analytics Insight» հեղինակավոր ամսագրի սեպտեմբերյան համարում հրապարակվել է Հայ-Ռուսական համալսարանի Մաթեմատիկական կիբեռնետիկայի ամբիոնի ավագ դասախոս, «Digitain» ընկերության տեղեկատվական անվտանգության գծով տնօրեն Սերգեյ Թաիրյանի հարցազրույցը: 

    «Analytics Insight» հեղինակավոր ամսագրի սեպտեմբերյան համարում հրապարակվել է Հայ-Ռուսական համալսարանի Մաթեմատիկական կիբեռնետիկայի ամբիոնի ավագ դասախոս, «Digitain» ընկերության տեղեկատվական անվտանգության գծով տնօրեն Սերգեյ Թաիրյանի «Empowering the Society with Innovative Cybersecurity Strategies» վերնագրով հարցազրույցը: 

    Նա հայտնվել է տեղեկատվական անվտանգության գծով տնօրենների լավագույն տասնյակում`«Microsoft»-ի և «Walmart»-ի տնօրենների հետ միասին: Վերոնշյալ հարցազրույցում նա ներկայացրել է մասնավոր հատվածում տեղեկատվական անվտանգության զարգացման ռազմավարությունը, կանխատեսումներ է արել արհեստական բանականության, հետքվանտային ալգորիթմների և բլոքչեյն տեխնոլոգիաների զարգացման հետ կապված: 

    Նշենք, որ «Analytics Insight» ամսագիրը լուսաբանում է IT տեխնոլոգիաների հետ կապված նորությունները և ներկայացնում է այդ ոլորտի առաջատարներին և նորարարներին: