- 27 Հոկ
- 2025
ՌՀՀ դասախոս Անի Փաշայանը պարգևատրվել է «Ոսկե դափնի» մրցանակով
Մրցանակը շնորհվել է «Գիտական խորության, գեղագիտական զգացողության և մշակութային նվիրվածության համար» անվանակարգում։
Ռուս-Հայկական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Անի Փաշայանը արժանացել է «Ոսկե դափնի» մրցանակին՝ «Գիտական խորության, գեղագիտական զգացողության և մշակութային նվիրվածության համար» անվանակարգում։
ՀՀ Համազգային վստահության խորհրդի կողմից կազմակերպված «Ոսկե դափնի» ամենամյա մրցանակաբաշխությունն անցկացվել է «Համաժողովրդական վստահություն» խորագրով։







