- 24 Սեպ
- 2026
Հայ բարբառագիտության պատմությունն ու արդի միտումները․ ՌՀՀ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Գայանե Գևորգյանի նոր հետազոտությունը
Հոդվածը լույս է տեսել «Scopus» շտեմարանում ընդգրկված գիտական հանդեսում:
«Scopus» միջազգային հեղինակավոր շտեմարանում ընդգրկված «Լեզվաբանության հարցեր» ("Вопросы языкознания"; Q1) գիտական հանդեսի 2026 թվականի 5-րդ համարում լույս է տեսել Ռուս-հայկական համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գայանե Գևորգյանի՝ Արտակ Վարդանյանի համահեղինակությամբ գրված «Հայերենի բարբառների դասակարգման պատմությունն ու ժամանակակից միտումները» հոդվածը։
Հոդվածը նվիրված է հայերենի բարբառների դասակարգման պատմությանը և դրա զարգացման ժամանակակից միտումներին։ Հեղինակները ներկայացնում և վերլուծում են հայերենի բարբառների դասակարգման հիմնական գիտական մոտեցումները, դրանց հիմքում ընկած սկզբունքները, ինչպես նաև հայ բարբառագիտության զարգացման արդի ուղղությունները։
Հեղինակների խոսքով՝ միաժամանակ 100 հնչյունական և ձևաբանական հատկանիշի վրա հիմնված մոտեցումը հնարավորություն է տալիս դասակարգել 120 բնակավայրերում տարածված հայերենի խոսվածքները՝ առանձնացնելով 44 բարբառ և անցումային տարբերակներ։ Միաժամանակ ժամանակակից բարբառագիտությունը պահանջում է այս մոտեցման հետագա զարգացում՝ առավել ամբողջական պատկեր ստանալու համար ուսումնասիրելով ոչ միայն արտասանության և ձևաբանության առանձնահատկությունները, այլև շարահյուսական տարբերությունները։
Հոդվածի հրապարակումը կարևոր ներդրում է հայ բարբառագիտության ուսումնասիրության և հայկական լեզվաբանական հետազոտությունների՝ միջազգային գիտական հարթակում ներկայացվածության ընդլայնման տեսանկյունից։







