- 04 Սեպ
- 2026
Իրանցի գրող Մորթեզա Բարզեգարը՝ ՌՀՀ-ում
Գրողը ներկայացրեց իր ստեղծագործական հիմնական ուղղություններն ու պատմեց ժամանակակից իրանական գրականության գեղարվեստական որոնումների մասին։
Հանդիպումը ժամանակակից իրանցի գրող, նորագույն պարսկական արձակի ինքնատիպ ներկայացուցիչ Մորթեզա Բարզեգարի հետ տեղի ունեցավ Ռուս-Հայկական համալսարանի Արևելագիտության ինստիտուտում սեպտեմբերի 4-ին:
Ելույթի ընթացքում գրողը ներկայացրեց իր ստեղծագործական հիմնական ուղղություններն ու պատմեց ժամանակակից իրանական գրականության գեղարվեստական որոնումների մասին։ Նրա ստեղծագործություններում մարդկային հարաբերությունները, հիշողությունը, կորուստը և ներքին հակասությունները դառնում են հոգեբանորեն լարված պատմությունների հիմք։ Բարզեգարի մոտ առօրյա իրավիճակներն աստիճանաբար բացահայտում են մարդկային փորձառության բարդ ու հակասական կողմերը, իսկ հերոսների հոգեբանության հանդեպ նուրբ ուշադրությունը համադրվում է հեգնանքի և երբեմն սև հումորի հետ։
Գրողի ստեղծագործության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում սիրո և բաժանման, վախի, մենության, հիշողության և մարդկային կապերի փխրունության թեմաները։ Իր հերոսների ճակատագրերի միջոցով Բարզեգարն անդրադառնում է հարցերի, որոնք դուրս են գալիս որոշակի մշակութային համատեքստի սահմաններից և նրա արձակը հասկանալի ու հարազատ են դարձնում տարբեր երկրների ընթերցողներին։







