- 27 Մայ
- 2026
Հոգեթերապևտ Լարիսա Բերսենյովան ՌՀՀ ուսանողներին ներկայացրեց կոնֆլիկտներում վարքի հոգեբանական տեխնոլոգիաները
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց արտակարգ իրավիճակներում առաջացող հակամարտություններին և բարձր սթրեսային պայմաններում հոգեբանի գործողությունների ալգորիթմներին։
Սևաստոպոլի պետական համալսարանի պրոֆեսոր, հոգեթերապևտ և ՌԴ ատեստավորված փրկարար Լարիսա Բերսենյովայի (Կարապետյան) բաց ինտերակտիվ դասախոսությունը՝ «Հակամարտության պայմաններում վարքի հոգեբանական տեխնոլոգիաները» թեմայով, տեղի ունեցավ Ռուս-Հայկական համալսարանում մայիսի 26-ին:
Դասախոսության ընթացքում քննարկվեցին հակամարտային իրավիճակներում հոգեբանի աշխատանքի գործնական առանձնահատկությունները, հուզական լարվածության պայմաններում մարդու վարքագծի դրսևորումները, ինչպես նաև փոխգործակցության դեստրուկտիվ սցենարների կանխարգելման մեթոդները։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց արտակարգ իրավիճակներում առաջացող հակամարտություններին և բարձր սթրեսային պայմաններում հոգեբանի գործողությունների ալգորիթմներին։
Լարիսա Բերսենյովան հակամարտությունը ներկայացրեց որպես բարդ սոցիալ-հոգեբանական երևույթ, որն ուղեկցվում է «ուժեղ հուզական ապրումներով», և մանրամասն անդրադարձավ հակամարտության սրությունը պայմանավորող հատկանիշներին։ Բացի այդ, դասախոսության շրջանակում քննարկվեցին հակամարտության դեստրուկտիվ գործառույթները, դրա ազդեցությունը մարդու հոգեկան վիճակի, միջանձնային հարաբերությունների և կոլեկտիվ գործունեության արդյունավետության վրա։
Միջոցառման մասնակիցները ծանոթացան հակամարտությունների կարգավորման կոնկրետ տեխնիկաներին և գործնական գործիքներին, որոնք կիրառվում են մասնագիտական հոգեբանական պրակտիկայում։ Դասախոսությունն անցկացվեց ինտերակտիվ ձևաչափով և ուղեկցվեց իրական դեպքերի ու մասնագիտական իրավիճակների քննարկմամբ։
Նշենք, որ դասախոսությունը կազմակերպվել էր ՌՀՀ հոգեբանության ամբիոնի կողմից։







