- 29 Մայ
- 2025
«Ռուսական իրավունքի Էվոլյուցիան» միջազգային գիտաժողովի արդյունքներով ՌՀՀ ուսանողուհին ստացել է դիպլոմ «Լավագույն հրապարակային ելույթ» անվանակարգում
Եկատերինա Անդրիասյանը ներկայացրեց «Անհաղթահարելի ուժ և force majeure՝ տեսագործնական տարբերությունները» թեմայով հոդված:
ՌՀՀ Իրավունքի ինստիտուտի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնի ուսանողուհի Եկատերինա Անդրիասյանը ուսանողների և երիտասարդ գիտնականների «Ռուսական իրավունքի Էվոլյուցիան» XXIII միջազգային գիտաժողովի արդյունքներով ստացել է դիպլոմ «Լավագույն հրապարակային ելույթ» անվանակարգում: «Անհաղթահարելի ուժ և force majeure՝ տեսագործնական տարբերությունները» թեմայով հոդվածի գիտական ղեկավար հանդես եկավ ՀՌՀ Իրավունքի ինստիտուտի տնօրեն, այդ ամբիոնի ավագ դասախոս, ի.գ.թ. Մարիաննա Քալաշյանը:
Որպես մրցանակ Եկատերինա Անդրիասյանը հնարավորություն ստացավ մասնակցելու «Գարանտ» Համառուսաստանյան արբանյակային առցանց սեմինարին` «Կորպորացիաները իրավաբանական անձանց համակարգում» թեմայով։ Դասախոսությամբ հանդես եկավ ի.գ.դ., պրոֆեսոր, Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ, Ռուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործիչ Եվգենի Սուխանովը: Անդրադարձ կատարվեց արդիական հարցերին, որոնք վերաբերում էին կորպորատիվ իրավունքի ոլորտի իրավական կարգավորմանը ինչպես անգլո-ամերիկյան, այնպես էլ ռոմանագերմանական իրավական ընտանիքի երկրներում: Առցանց սեմինարի ավարտին ուսանողուհին ստացել է մասնակցության հավաստագիր:
Նշենք, որ գիտաժողովի կազմակերպիչն էր Վ.Ֆ. Յակովլևի անվան Ուրալի պետական իրավաբանական համալսարանը (ք.Եկատերինբուրգ):







