research
  • 04 Սեպ
  • 2026

ՌՀՀ-ում կանցկացվի «Bioinformatics and Data Science in Oncology» մասնագիտական վերապատրաստման ծրագրին նվիրված տեղեկատվական հանդիպում

    Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13:15-ին, ՌՀՀ-ի նոր մասնաշենքի փոքր կոնֆերանս դահլիճում։

    8 ամիս՝ նոր գիտելիքներ ձեռք բերելու, մինչև 75% զեղչով սովորելու և բիոտեխնոլոգիաների ոլորտում կարիերա սկսելու համար։

    «Bioinformatics and Data Science in Oncology» մասնագիտական վերապատրաստման ծրագրին նվիրված տեղեկատվական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13:15-ին, ՌՀՀ-ի նոր մասնաշենքի փոքր կոնֆերանս դահլիճում։

    «Bioinformatics and Data Science in Oncology»-ը BostonGene-ի և Ռուս-Հայկական համալսարանի համատեղ ծրագիրն է։ Բիոտեխնոլոգիական ընկերությունների և այս ոլորտում ներդրումների թվի աճին զուգահեռ մեծանում է այն մասնագետների պահանջարկը, ովքեր կարող են մշակել գենետիկական տվյալների վերլուծության նորարարական գործիքներ՝ հիվանդության անհատական առանձնահատկությունները բացահայտելու և բուժման օպտիմալ ռազմավարությունը որոշելու համար։

    Ծրագիրը նախատեսված է հետևյալ ուղղությունների ուսանողների և շրջանավարտների համար`

    🔹 Կենսաբանություն
    🔹 Կենսաճարտարագիտություն և բիոինֆորմատիկա
    🔹 Բժշկություն
    🔹 Կիրառական մաթեմատիկա
    🔹 Computer Science
    🔹 Data Science