research
  • 20 Նոյ
  • 2026

ՊՄԳ որակավորման բարձրացման ծրագրի ունկնդիրներին հանձնվել են հավաստագրեր

    Որակավորման բարձրացման ծրագիրը նպատակաուղղված էր պետական-մասնավոր գործընկերության ոլորտում մասնագիտական գիտելիքների խորացմանն ու կարողությունների զարգացմանը։

    Ռուս-Հայկական համալսարանի պատվիրակության՝ Պետրոս Մեծի անվան Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարան կատարած այցի շրջանակում (նոյեմբերի 13–14-ը) տեղի է ունեցել որակավորման բարձրացման վկայականների հանդիսավոր հանձնման արարողություն։ Վկայականները հանձնվել են «Պետություն-մասնավոր գործընկերություն (ՊՄԳ)» ծրագրի մասնակիցներին։ Ծրագիրը կազմակերպվել էր ՌՀՀ տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի կողմից այս տարվա գարնանը։

    Ծրագրի ունկնդիրներն էին ՍՊբՊՀ-ի Բարձրագույն ճարտարագիտական տնտեսագիտական դպրոցի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները։ Դասընթացներն անցկացրել են պետական-մասնավոր գործընկերության ոլորտում հավաստագրված մասնագետներ, ՌՀՀ տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի ավագ դասախոսներ Իվետա Ստեփանյանը և Ռամելա Սիմոնյանը։

    Որակավորման բարձրացման ծրագիրը տևել է ութ շաբաթ և նպատակաուղղված էր պետական-մասնավոր գործընկերության ոլորտում մասնագիտական գիտելիքների խորացմանն ու կարողությունների զարգացմանը։ Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվել են Ռուս-Հայկական համալսարանի կողմից տրամադրված՝ պետական նմուշի որակավորման բարձրացման վկայականներ։