- 21 Ապր
- 2026
ՌՀՀ-ում կկայանա «Հավերժական Չարենցը» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ
Ցերեկույթը կկայանա ապրիլի 23-ին` ժամը 14:35, Ռուս-հայկական համալսարանի Մշակույթի տանը:
Ապրիլի 23-ին` ժամը 14:35, Ռուս-հայկական համալսարանի Մշակույթի տանը կկայանա «Հավերժական Չարենցը» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ստեղծագործական ժառանգությանը։
Ցերեկույթի ընթացքում կհնչեն բանաստեղծի սիրված գործերից, ինչպես նաև երաժշտական կատարումներ՝ բուհի ուսանողների և հրավիրված արտիստների մասնակցությամբ։ Միջոցառմանը ներկա կլինեն Չարենցի տուն-թանգարանի տնօրենը և մեծ բանաստեղծի թոռնուհին։
Միջոցառման շրջանակում նախատեսվում է նաև այցելություն Հայ-Ռուսական համալսարանում գործող Չարենցի անվան հայ գրականության կաբինետ, որտեղ հյուրերը կծանոթանան բանաստեղծի՝ բուհի կողմից ձեռքբերված նոր հրատարակված հատընտիրին, ինչպես նաև Կոմունիկացիոն դիզայն ուղղության առաջին կուրսի ուսանողների պատրաստած թեմատիկ պաստառներին։
Կազմակերպիչ` ՌՀՀ Հայոց լեզվի և գրականության ամբիոն:







