- 23 Ապր
- 2026
ՌՀՀ-ում կայացավ «Հավերժական Չարենցը» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ
Ցերեկույթի ընթացքում հնչեցին բանաստեղծի սիրված գործերից, ինչպես նաև երաժշտական կատարումներ:
Ապրիլի 23-ին Ռուս-հայկական համալսարանի Մշակույթի տանը կայացավ «Հավերժական Չարենցը» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ստեղծագործական ժառանգությանը։
Ցերեկույթի ընթացքում հնչեցին բանաստեղծի սիրված գործերից, ինչպես նաև երաժշտական կատարումներ՝ բուհի ուսանողների և հրավիրված արտիստների մասնակցությամբ։ Միջոցառմանը ներկա էին Չարենցի տուն-թանգարանի տնօրենը և մեծ բանաստեղծի թոռնուհին։
Միջոցառումը կազմակերպվել էր ՌՀՀ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի կողմից:







