research
  • 12 Նոյ
  • 2026

Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի պատվիրակությունն այցելել է ՌՀՀ

    Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են հայ-չինական հարաբերությունների զարգացման հեռանկարները, Եվրասիայում ընթացող աշխարհատնտեսական գործընթացները և երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

    Միջազգային հարաբերությունների և հասարակաքաղաքական գիտությունների ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի հանդիպումը Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի պատվիրակության հետ՝ «Չինաստանն ու Հայաստանը Եվրասիայի փոփոխվող աշխարհատնտեսական իրողություններում. շահեր, սահմանափակումներ և հեռանկարներ» թեմայով, տեղի է ունեցել Ռուս-Հայկական համալսարանում նոյեմբերի 11-ին։

    Պատվիրակության կազմում էին Դին Չաոն՝ Ռուսաստանի տնտեսության դեպարտամենտի ղեկավարի տեղակալը, ինչպես նաև Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի գիտաշխատողներ Լին Ինը և Բի Չժաոհույը։

    Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են հայ-չինական հարաբերությունների զարգացման հեռանկարները, Եվրասիայում ընթացող աշխարհատնտեսական գործընթացները և երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել գիտական կապերի զարգացմանը, համատեղ հետազոտական ծրագրերի իրականացմանը և չինական գիտական ու ակադեմիական պարբերականներում համատեղ գիտական հրապարակումների պատրաստման հեռանկարներին։