research
  • 05 Նոյ
  • 2026

ՌՀՀ պրոֆեսոր Վահե Դավթյանը զեկուցմամբ է հանդես եկել Չինաստանում կայացած միջազգային սիմպոզիումում

    Փորձագետը հանդես է եկել «Ատոմային էներգետիկան ԲՐԻԿՍ+-ում․ աշխարհատնտեսական մրցակցություն և տեխնոլոգիական ինքնիշխանություն» թեմայով զեկույցով։

    Ռուս-Հայկական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր Վահե Դավթյանը մասնակցել է հոկտեմբերի 29-ին Չինաստանի Շենյան քաղաքում անցկացված «Գլոբալ Հարավի զարգացումը և կառավարումը» միջազգային սիմպոզիումին: Հեղինակավոր միջազգային հարթակում փորձագետը հանդես է եկել «Ատոմային էներգետիկան ԲՐԻԿՍ+-ում․ աշխարհատնտեսական մրցակցություն և տեխնոլոգիական ինքնիշխանություն» թեմայով զեկույցով։

    Իր ելույթում Վահե Դավթյանը վերլուծել է ատոմային էներգետիկայի դերը՝ որպես Գլոբալ Հարավի երկրների տեխնոլոգիական ինքնիշխանության առանցքային գործոն աշխարհակարգի փոխակերպման և կրիտիկական ենթակառուցվածքների համար գլոբալ մրցակցության սրման պայմաններում։

    Մասշտաբային ֆորումը համախմբել էր տասնյակ երկրների առաջատար վերլուծաբանների և ԶԼՄ ներկայացուցիչների՝ Գլոբալ Հարավի երկրների բարեփոխումների, նորարարությունների և կայուն զարգացման համատեղ մոտեցումների մշակման նպատակով։