research
  • 23 Նոյ
  • 2026

ՌՀՀ-ում կկայանա «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ․ խնդիրներն ու լուծումները ներառական հասարակության ձևավորման ճանապարհին» խորագրով ֆորում

    Ֆորումը տեղի կունենա նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, ՌՀՀ-ի Մեծ կոնֆերանս դահլիճում

    Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան ընդառաջ՝ նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, ՌՀՀ-ի Մեծ կոնֆերանս դահլիճում (նոր մասնաշենք, 6-րդ հարկ) կկայանա «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ․ խնդիրներն ու լուծումները ներառական հասարակության ձևավորման ճանապարհին» խորագրով ֆորումը։
     
    Միջոցառումը կմիավորի ակադեմիական և փորձագիտական համայնքների ներկայացուցիչների, հատուկ մանկավարժության, հոգեբանության, իրավունքի և սոցիալական պաշտպանության ոլորտների փորձագետների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն ծավալող պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների աշխատակիցների։
     
    Ֆորումի բանախոսներն են՝

    - Տաթևիկ Ստեփանյան, Հանրային քաղաքականության, ռազմավարական կառավարման և մարդու իրավունքների ոլորտների մասնագետ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին տեղակալ
    Թեմա՝ «Հավասար իրավունքից հավասար հնարավորություններ»

    - Լիդա Ջուլիկյան, «Երևանի երեխայի խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
    Թեմա՝ «Զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանություն»
     
    - Լիլիթ Աղաջանյան, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ

    - Արմինե Սահակյան, «Մենք կարող ենք» մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների և նրանց ընտանիքների շահերի պաշտպանության ՀԿ-ի նախագահ
    Թեմա՝ «Շահերի պաշտպանություն և կոնվենցիա»

    - Աստղիկ Սուքիասյան՝ լրագրող, «Sputnik Արմենիա»-ի թղթակից 
    Թեմա՝ «Հաշմանդամության ոլորտում առկա խնդիրների և հոգեկան առողջության թեմայի գրագետ լուսաբանումը»

    - Մարթա Մելիքսեթյան՝ ՌՀՀ ռեկտորի կազմակերպչական հարցերով խորհրդական, քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի դասախոս
    Թեմա՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի սահմանափակումը՝ որպես ընտանեկան և կենցաղային բռնության տեսակ»

    - Մարինա Ալեքյան՝ ՌՀՀ լրագրության ամբիոնի վարիչ, մեդիա փորձագետ  
    Թեմա՝ «Կարեկցանքից մինչև հավասարություն. մեդիայի դերը ներառական հասարակության ստեղծման գործում»
     
    - Քրիստինե Գինոսյան՝ ՌՀՀ մարդկային ռեսուրսների կառավարման դեպարտամենտի ղեկավար, Կառավարման և բիզնեսի ամբիոնի դասախոս
    Թեմա՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց տնտեսական ինտեգրումը. աշխատաշուկայի խոչընդոտներից դեպի ներառական HR քաղաքականություն»
     
    Մասնակիցների թվում կլինեն Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Եվրասիա միջազգային համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Ռուս-Հայկական համալսարանի, ՀՀ միասնական սոցիալական ծառայության, ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ինչպես նաև «Հույսի կամուրջ», «Ունիսոն», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» և «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։
     
    Աշխատանքային լեզուն՝ հայերեն։