research
  • 04 Սեպ
  • 2026

Հայաստանի բանկերի միության ներկայացուցիչները ՌՀՀ ուսանողների համար կանցկացնեն ֆինանսական գրագիտության դասընթաց

    Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14:30-ին, ՌՀՀ-ի 421-րդ լսարանում։

    Գիտե՞ք, թե ինչպես ճիշտ պլանավորել անձնական բյուջեն, չընկնել ֆինանսական զեղծարարների թակարդն ու անվտանգ օգտվել թվային բանկինգից։ Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14:30-ին, ՌՀՀ-ի 421-րդ լսարանում Հայաստանի բանկերի միության ներկայացուցիչները կանցկացնեն ՌՀՀ ուսանողների համար «Ֆինանսական գրագիտություն» թեմայով բաց դաս:
     
    Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) հանդիսանում է «WSBI Social Week 2026» միջազգային նախաձեռնության մասնակից։ Ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդների ֆինանսական գրագիտությունը, ձևավորել պատասխանատու ֆինանսական վարքագիծ և փոխանցել գործնական գիտելիքներ։ 
     
    Կարգախոսը՝ «Միասին՝ հանուն ֆինանսապես գրագետ հասարակություն»

    Քննարկվող թեմաներն են․

    •    WSBI Social Week 2026-ի ներկայացում և ֆինանսական գրագիտության կարևորությունը
    •    Անձնական բյուջե, խնայողություններ և ֆինանսական նպատակներ
    •    Բանկային քարտերի և թվային ֆինանսական ծառայությունների անվտանգ օգտագործում
    •    Ֆինանսական զեղծարարություններ․ Ճանաչել, կանխել, պաշտպանվել
    •    Ֆինանսական սպառողների իրավունքներ և տեղեկացված որոշումներ։

    Բաց մի՛ թողեք ոլորտի առաջատար մասնագետների հետ շփվելու, գործնական գիտելիքներ ձեռք բերելու և ձեր հարցերի պատասխանները ստանալու հնարավորությունը։

    Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել է ՌՀՀ-ի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի Կառավարման և բիզնեսի ամբիոնի կողմից։