research
  • 23 Սեպ
  • 2026

«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի աշխատակից Սերգեյ Գրաչևը ՌՀՀ-ի ուսանողներին կներկայացնի մեդիամիջավայրում փաստերի ստուգման մեթոդները

    Դասախոսությունը կկայանա հոկտեմբերի 1-ին` ժամը 14:30-ին, ՌՀՀ-ի Կապույտ դահլիճ:

    Հոկտեմբերի 1-ին` ժամը 14:30-ին, Ֆ.Տ. Սարգսյանի անվան կոնֆերանս դահլիճում (ՌՀՀ-ի Կապույտ դահլիճ) «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մեդիահետազոտության և վերլուծության մասնագետ, Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի դասախոս Սերգեյ Գրաչևը դասախոսություն կկարդա՝ «Մեդիամիջավայրում մասնագիտական ֆակտչեքինգ» թեմայով։

    Դասախոսության շրջանակում մասնակիցները ձեռք կբերեն մեդիատեղեկատվության հետ աշխատելու գործնական հմտություններ և կուսումնասիրեն դրա հավաստիությունը ստուգելու մեթոդները։

    Հիմնական թեմաները՝
    •  Ապատեղեկատվությունը և կեղծ նորությունները պատմության ընթացքում,
    •  Ապատեղեկատվության և կեղծ նորությունների հասկացությունները, «հետճշմարտության» (post-truth) հասկացությունը,
    •  Կոգնիտիվ խեղաթյուրումների հասկացությունը և դրանց օրինակները,
    •  Փաստերի ստուգումը (fact-checking)՝ որպես տեղեկատվության հավաստիությունը ստուգելու մեթոդ,
    •  Տեքստային, լուսանկարչական և տեսանյութային նյութերի հետ աշխատանք,
    •  Նեյրոցանցերի միջոցով ստեղծված բովանդակության ճանաչման եղանակները։

    Նշենք, որ դասախոսությունը կազմակերպվում է ՌՀՀ-ի լրագրության ամբիոնի կողմից՝ SputnikPro կրթական մոդուլի շրջանակում՝ «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնի ղեկավար Վարդան Ալոյանի ակտիվ աջակցությամբ։ SputnikPro ծրագիրը միջազգային բնույթ է կրում։ Դրա շրջանակում տարբեր երկրներում լրագրողների, մամուլի քարտուղարների, բլոգերների և համապատասխան մասնագիտություններով սովորող ուսանողների համար անցկացվում են առաջատար ռուս և օտարերկրյա մեդիամենեջերների ու փորձագետների սեմինարներ, դասախոսություններ և վարպետության դասեր։