- 30 Հու
- 2026
ՌՀՀ-ի դասախոսը հետազոտություն է ներկայացրել Քեմբրիջի հեղինակավոր միջազգային գիտաժողովում
Վիլեն Մնացականյանը մասնակցել է Ծոցի երկրների հետազոտությունների 16-րդ միջազգային հանդիպմանը (Gulf Research Meeting, GRM):
Ռուս-Հայկական համալսարանի տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի դասախոս և ասպիրանտ Վիլեն Մնացականյանը մասնակցել է Ծոցի երկրների հետազոտությունների 16-րդ միջազգային հանդիպմանը (Gulf Research Meeting, GRM), որն անցկացվել է Քեմբրիջում հուլիսի 21-23:
Ամեն տարի ֆորումը համախմբում է առաջատար գիտնականների, փորձագետների, միջազգային կազմակերպությունների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների՝ քննարկելու քաղաքականության, տնտեսագիտության, միջազգային հարաբերությունների, էներգետիկայի, անվտանգության, լոգիստիկայի և տարածաշրջանային զարգացման արդիական հարցերը:
Workshop 11-ի շրջանակում Վիլեն Մնացականյանը ներկայացրել է «GCC–Asia–Europe Connectivity Patterns in the Context of Emerging Trade Corridors» հետազոտությունը, որը նվիրված է միջազգային նոր առևտրային միջանցքների ձևավորման պայմաններում GCC երկրների, Ասիայի և Եվրոպայի փոխադրալոգիստիկ կապերի փոփոխություններին:







