- 21 Մայ
- 2024
ՀՌՀ ուսանողներն ու ասպիրանտները մասնակցել են «Լոմոնոսով-2024» միջազգային գիտաժողովին
Գիտաժողովն անցկացվել է 48 սեկցիաներով՝ ներկայացնելով ժամանակակից գիտության հիմնարար և կիրառական բոլոր ուղղությունները։
«Լոմոնոսով 2024» միջազգային գիտական կոնֆերանսում ելույթներով հանդես եկան Հայ-Ռուսական համալսարանի ուսանողները, մագիստրոսներն և ասպիրանտները։ Համաժողովը տեղի էր ունեցել ապրիլի 12-ից 26-ը Մոսկվայում։
«Լոմոնոսով» կոնֆերանսի հիմնական նպատակն է զարգացնել ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների ստեղծագործական գործունեությունը։
Գիտաժողովի արդյունքներով «Լավագույն զեկույց» անվանակարգում հաղթեց ՀՌՀ «Հոգեբանական գիտություններ» մասնագիտության ասպիրանտ Ալինա Թումասյանը:
«Լավագույն զեկույց» է ճանաչվել նաև ՀՌՀ «Կենսաճարտարագիտություն և կենսաինֆորմատիկա» մասնագիտության ուսանող Գիսանե Խաչատրյանի գիտական աշխատանքը։
«Գիտական նորարարություն» անվանակարգում դիպլոմ ստացավ «Հոգեբանական գիտություններ» մասնագիտությամբ ասպիրանտ Աննա Կետովան:
Թարգմանեց՝ Արուս Մելիքյանը
("Լրագրություն", III կուրս)