- 16 Ապր
- 2026
«Մայր Հայաստան» ստեղծագործական միավորումը հանդես եկավ ՌՀՀ-ում
Ստեղծագործությունը ասմունքել է Հելեն Արաքելյանը՝ շվիի, դուդուկի և դհոլի նվագակցությամբ։
«Մայր Հայաստան» ստեղծագործական միավորումը ապրիլի 16-ին Ռուս-հայկական համալսարանում ներկայացրեց ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ» ստեղծագործությունը, որը հայ ժողովրդի հավաքական նկարագիրն ու բնութագիրն է, մեր հազարամյա պատմության պայքարն ու հաղթանակն է, մեր արժեհամակարգի, ինքնության և ազգային ոգու բանալին։
Ստեղծագործությունը ասմունքել է Հելեն Արաքելյանը՝ շվիի, դուդուկի և դհոլի նվագակցությամբ։
Նշենք, որ «Մայր Հայաստան» ստեղծագործական միավորման նպատակն է իր շուրջ հավաքել հայ մշակույթի սիրահարներին, պահպանել հայ մշակույթը և տարածել այն։
Միջոցառումը կազմակերպվել էր ՌՀՀ-ի բանասիրության և միջմշակութային հաղորդակցության ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ամբիոնի կողմից:







