- 26 Փետ
- 2026
ՌՀՀ-ում նշեցին Մայրենի լեզվի միջազգային օրը
Ծրագրում ներառված էին հանդիսավոր ելույթներ, գրական-գեղարվեստական կատարումներ և այլն։
Ռուս-հայկական համալսարանում փետրվարի 26-ին կայացավ «Հայերենը՝ աղոթքի լեզու» խորագրով հանդիսությունը՝ նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան։ Այն կոչված էր վերարժևորելու հայոց լեզվի սրբազան առաքելությունը՝ որպես մեր ազգային ինքնության հենասյունի, դարավոր մշակույթի կրողի և հոգևոր ժառանգության անքակտելի մասի։
"ՌՀՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնը ոչ միայն նպատակ է դրել, որ հայ ուսանողները տիրապետեն ու սովորեն հայերեն, այլ նաև՝ դրսից եկած ուսանողները սովորեն այն, որպեսզի հայերենի նկատմամբ ոչ ոք չունենա երկակի ստանդարտներ կամ այն անտարբեր վերաբերմունքը, որը մենք նույնիսկ մեր առօրյա կյանքում հաճախ նկատում ենք, երբ շփվում ենք այլ մարդկանց հետ", - նշեց ամբիոնի վարիչ Գայանե Գևորգյանը։
Ծրագրում ներառված էին հանդիսավոր ելույթներ, գրական-գեղարվեստական կատարումներ և թեմատիկ անդրադարձներ հայերենի անփոխարինելի դերին մեր ժողովրդի պատմության և ներկայի մեջ։
Հանդիսությանը մասնակցեցին նաև Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողները:







