- 26 Հու
- 2023
Լիլիթ Մելիքսեթյանը՝ Ռուսաստանի գրական ակադեմիայի անդամ
Հայ-Ռուսական համալսարանի Ռուս և համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ, գրականագետ, Պուշկինի մեդալի դափնեկիր Լիլիթ Մելիքսեթյանն ընտրվել է «Մեծ գիրք» ռուսական ազգային գրական մրցանակի (Ռուսաստանի գրական ակադեմիա) ժյուրիի անդամ։

Ամենամյա «Մեծ գիրք» ազգային գրական մրցանակը սահմանվել է 2005թ․-ին և շնորհվում է ռուսերենով լավագույն արձակ ստեղծագործության համար․ տրվում է երեք մրցանակ և «Գրականության մեջ ունեցած ավանդի համար» հատուկ մրցանակը։
Ժյուրիի կազմում (100 անդամ), որի նախագահն է Ռուսական պետական հումանիտար համալսարանի պրոռեկտոր, գրաքննադատ Դմիտրի Բակը (2012թ․-ից), ընդգրկված են գրականագետներ, մշակույթի գործիչներ, հասարակական և պետական գործիչներ, լրագրողներ և գործարարներ: