research
  • 08 Սեպ
  • 2026

ՌՀՀ-ում կնշվի Լուսնի տոնը

    Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին` ժամը 17:00-ին, ՌՀՀ-ի այգում։

    Ռուս-Հայկական համալսարանի Չինարենի և չինական մշակույթի կենտրոնը հրավիրում է ուսանողներին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են Չինաստանով, միասին նշելու չինական ավանդական ամենագեղեցիկ տոներից մեկը՝ Միջին աշնան տոնը, կամ Լուսնի տոնը՝ 中秋节։

    Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին` ժամը 17:00-ին, ՌՀՀ-ի այգում։ Մենք միասին կարձակենք տոնական լապտերներ՝ դրանց վրա գրելով մեր ամենանվիրական ցանկությունները, կվայելենք երեկոյի գեղեցիկ մթնոլորտը և կծանոթանանք չինական գեղեցիկ ավանդույթներին։

    Եկե՛ք՝ միասին ցանկություններ պահենք։