- 27 Մայ
- 2026
ՌՀՀ ուսանողները հաղթել են ՀԱՀ-ում անցկացված Միջազգային առևտրային արբիտրաժի XII մրցույթի արդյունքներով
Մրցույթը համախմբել էր Հայաստանի առաջատար համալսարանների և ակադեմիական հաստատությունների ուժեղագույն թիմերին:
ՌՀՀ իրավաբան ուսանողները հաղթանակ տարան Միջազգային առևտրային արբիտրաժի XII մրցույթում (Mock Arbitration Competition), որը տեղի ունեցավ Հայաստանի ամերիկյան համալսարանում (AUA) մայիսի 23-24։
Մրցույթի 12-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ առաջին տեղը զբաղեցրեց Ռուս-Հայկական համալսարանի թիմը՝ №169։ Հաղթող թիմի կազմում էին ՌՀՀ իրավունքի ինստիտուտի ուսանողներ Անահիտ Սուքիասյանը (թիմի ավագ), Դիանա Միրզոյանը, Մարիամ Սարգսարյանը, Զավեն Երվանդյանը և Ռաֆայելա Կիկոյանը։
Մրցույթը համախմբել էր Հայաստանի առաջատար համալսարանների և ակադեմիական հաստատությունների ուժեղագույն թիմերին, այդ թվում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Լոմոնոսովի անվան ՄՊՀ Երևանի մասնաճյուղի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և երկրի այլ բուհերի ներկայացուցիչներին։
Մրցույթի լավագույն բանախոս ճանաչվեց ՌՀՀ ուսանող Դիանա Միրզոյանը:
Ինչպես նշեց թիմի ավագ Անահիտ Սուքիասյանը, հաղթանակը հնարավոր դարձավ Իրավունքի ինստիտուտի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնի դասախոս Աննա Կիրակոսյանի մասնագիտական առաջնորդության և լուրջ նախապատրաստական աշխատանքի շնորհիվ։
«Այս մրցույթը տարիներ շարունակ համարվում է Հայաստանի ամենահեղինակավոր և ամենաուժեղ մրցույթներից մեկը։ Սովորաբար այստեղ մասնակցում են շատ պատրաստված թիմեր, այդ թվում՝ մագիստրոսներ։ Ինձ համար սա նմանատիպ մրցույթի մասնակցության առաջին փորձն էր Հայաստանում, և միանգամից՝ այսպիսի արդյունք։ Հատկապես տպավորիչ էր արբիտրների ուժեղ կազմը և նրանց մասնագիտական մեկնաբանությունները», — նշեց Անահիտը։
Նշենք, որ մրցույթի կազմակերպիչը AUA-ի մագիստրոսական ծրագրի Այլընտրանքային վեճերի լուծման կլինիկան էր։







