- 05 Նոյ
- 2026
ՌՀՀ թիմը II տեղն է զբաղեցրել «Ես ամեն ինչ գիտեմ Հայրենական մեծ պատերազմի մասին» մրցույթում
Ռազմահայրենասիրական մարաթոնը կազմակերպվել է Մոգիլյովի Բելառուս-Ռուսական համալսարանի կողմից։
Ռուս-Հայկական համալսարանի ուսանողները հոկտեմբերի 27-30-ը մասնակցել են Բելառուսի Հանրապետության Մոգիլյով քաղաքում Բելառուս-Ռուսական համալսարանի կազմակերպած ռազմահայրենասիրական մարաթոնին։ Միջոցառման ծրագիրը ներառել է ինտելեկտուալ և ռազմամարզական մրցույթներ՝ ուղղված երկու երկրների երիտասարդների բարեկամության ամրապնդմանը, պատմական հիշողության պահպանմանը և թիմային աշխատանքի հմտությունների զարգացմանը։
«Ես ամեն ինչ գիտեմ Հայրենական մեծ պատերազմի մասին» ինտելեկտուալ մրցույթի արդյունքներով՝ ՌՀՀ թիմն արժանացել է երկրորդ կարգի դիպլոմի։ Ուսանողները նաև մասնակցել են «Մենք հայրենիքի պաշտպաններն ենք» ռազմամարզական փոխանցումավազքին։
Մարաթոնի շրջանակում մասնակիցներն այցելել են Մոգիլյովի փառքի թանգարան և «Բույնիչյան դաշտ» հուշահամալիր՝ ծանոթանալով պատմական ցուցանմուշներին և հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին։







