- 10 Ապր
- 2026
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային իրավունքի ֆակուլտետի դեկան Նիկիտա Մոլչակովը այցելեց ՌՀՀ
Այցի շրջանակում կայացել է հանդիպում ՌՀՀ ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանի հետ։
Աշխատանքային այցով ապրլի 9-ին Ռուս-հայկական համալսարան էր ժամանել Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) Միջազգային իրավունքի ֆակուլտետի դեկան, սահմանադրական իրավունքի և հանրային իրավունքի ամբիոնների դոցենտ Նիկիտա Մոլչակովը։
Այցի շրջանակում կայացել է հանդիպում ՌՀՀ ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանի հետ։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են համալսարանների միջև գործընկերային համագործակցության զարգացման արդիական հարցեր, ընդգծել միջբուհական կապերի ամրապնդման և փորձի փոխանակման կարևորությունը իրավունքի ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման գործում, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել հետագա համագործակցության առավել խորացման ուղղությամբ։
Նիկիտա Մոլչակովը նաև ապագա իրավաբանների համար կարդացել է դասախոսություն «Միջազգային իրավունքի դերը խաղաղության, անվտանգության և պետությունների համագործակցության ապահովման գործում» թեմայով։ Դասախոսության ընթացքում ներկայացվել են միջազգային իրավական մեխանիզմների գործարկման հիմնական ասպեկտները և դրանց նշանակությունը ժամանակակից պայմաններում։
Ուսանողները հնարավորություն են ունեցել տալ իրենց հետաքրքրող հարցերը և մասնագետի հետ քննարկել միջազգային իրավունքի արդիական խնդիրները։







