- 13 Հոկ
- 2026
Ռուս-Հայկական համալսարանը և PMI Armenia-ն ստորագրել են համագործակցության հուշագիր
Կողմերը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը նախագծերի կառավարման ոլորտում, իրականացնել համատեղ կրթական և մասնագիտական նախաձեռնություններ, ինչպես նաև զարգացնել ուսանողների և երիտասարդ մասնագետների գործնական հմտությունները։
Ռուս-Հայկական համալսարանը և «Փի Էմ Այ Արմենիա» նախագծերի կառավարման հասարակական կազմակերպությունը հոկտեմբերի 13-ին ստորագրել են համագործակցության հուշագիր: Կողմերը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը նախագծերի կառավարման ոլորտում, իրականացնել համատեղ կրթական և մասնագիտական նախաձեռնություններ, ինչպես նաև զարգացնել ուսանողների և երիտասարդ մասնագետների գործնական հմտությունները։
Հուշագրի նպատակն է ձևավորել երկարաժամկետ գործընկերություն՝ ուղղված նախագծերի կառավարման ոլորտում ուսանողների և երիտասարդ մասնագետների մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների զարգացմանը, միջազգային լավագույն փորձի և մասնագիտական ստանդարտների տարածմանը, ինչպես նաև ակադեմիական և մասնագիտական համայնքների միջև համագործակցության ամրապնդմանը։
Համաձայնագրի շրջանակում կողմերը պայմանավորվել են ներգրավել PMI Armenia-ի ներկայացուցիչներին և նախագծերի կառավարման ոլորտի մասնագետներին ՌՀՀ-ի կրթական գործընթացում՝ հրավիրված դասախոսությունների, վարպետաց դասերի և գործնական պարապմունքների միջոցով։ Նախատեսվում է նաև կազմակերպել համատեղ կրթական և մասնագիտական միջոցառումներ, այդ թվում՝ սեմինարներ, պանելային քննարկումներ, կլոր սեղաններ և համաժողովներ, ինչպես նաև մշակել և իրականացնել համատեղ ծրագրեր, հետազոտություններ և մասնագիտական նախաձեռնություններ։
Բացի այդ, հուշագիրը նախատեսում է ՌՀՀ ուսանողների ներգրավումը PMI Armenia Chapter-ի Student Club-ի գործունեությանը, նրանց մասնագիտական կողմնորոշմանն ու գործնական հմտությունների զարգացմանն ուղղված նախաձեռնություններին մասնակցության հնարավորությունների ընդլայնումը, գիտելիքի և միջազգային լավագույն փորձի փոխանակումը, ինչպես նաև ուսանողների ներգրավումը մասնագիտական, կրթական և համայնքային նախաձեռնություններում։







