- 27 Փետ
- 2026
Հայաստանում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը այցելեց ՌՀՀ
Միջոցառման շրջանակում ՌՀՀ-ի ուսանողները ներկայացրին տոնի պատմությունն ու ավանդույթները, անցկացրին թեմատիկ վիկտորինաներ և չինարենով կատարեցին ամանորյա երգեր։
Ռուս-հայկական համալսարանում փետրվարի 27-ին տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեի հետ՝ նվիրված Չինական Նոր տարվա տոնակատարությանը։
Միջոցառման շրջանակում ՌՀՀ-ի ուսանողները ներկայացրին տոնի պատմությունն ու ավանդույթները, անցկացրին թեմատիկ վիկտորինաներ և չինարենով կատարեցին ամանորյա երգեր։
Տոնի առանձնահատուկ զարդարանքը դարձավ ՌՀՀ «Ուսմունք» դպրոցի աշակերտուհու ցուցադրական կարատեի ելույթը։







