
- 05 Հոկ
- 2023
Ռիսկ-մենեջմենթի փորձագետ Ռոման Ռոմաչևը պատմեց ՀՌՀ ուսանողներին սոցիալական ինժեներիայի մասին մեդիահետաքննությունների ոլորտում
՛՛Փորձագետի խոսքով՝ սոցիալական ինժեներիայի հմտություններին պետք է տիրապետեն բոլորը, ոչ միայն մեդիայի մասնագետները, այլև առհասարակ յուրաքանչյուր քաղաքացի:
Սոցիալական ինժեներիայի, ռիսկ-մենեջմենթի և մեդիայի ռուս առաջատար մասնագետ Ռոման Ռոմաչևը հոկտեմբերի 3-ին ՀՌՀ ուսանողների համար անցկացրեց վարպետաց դաս «Սոցիալական ինժեներիան մեդիահետաքննություններում» թեմայով:
«Այս դասախոսության ընթացքում խոսեցինք սոցիալական ինժեներիայի, տեղեկատվություն ստանալու իրավական ձևերի, մանիպուլյացիայի մեթոդների մասին: Լավ է, երբ դու տիրապետում ես խոսակցից անհրաժեշտ տվյալներն ու տեղեկատվությունը կամավոր ստանալու մեթոդներին», - նշեց Ռոման Ռոմաչևը:
Ըստ նրա՝ սոցիալական ինժեներիայի հմտություններին պետք է տիրապետեն բոլորը, ոչ միայն մեդիայի մասնագետները, այլև յուրաքանչյուր քաղաքացի, որպեսզի ճիշտ ժամանակին տարբերակեն իրենց ուղղությամբ հասցեագրված մանիպուլյացիաները: Սա հատկապես արդիական է ժամանակակից տեղեկատվական պատերազմների համատեքստում, որոնք ազդում են կյանքի բոլոր ոլորտների վրա:

Նա շեշտեց, որ դասախոսությանը ներկա էին նաև «Գովազդի և հասարակական կապերի» ֆակուլտետի ուսանողները, ինչը հատկապես կարևոր է, քանի որ մանիպուլյացիաներն ու արգելված մեթոդները ակտիվորեն գործում են բոլոր ոլորտներում՝ քաղաքականությունից մինչև բիզնես:
Դասախոսության ընթացքում փորձագետը խոսեց մարդկանց զանգվածային գիտակցությանը ազդելու և մանիպուլյացիաներին ենթարկելու համար կիրառվող տարբեր ռազմավարական մեթոդների մասին: Ռոման Ռոմաչևը մանրամասն ներկայացրեց սոցիալական ինժեներիայի տարբերակներ՝ ավելի պատկերավոր դարձնելով նյութը կյանքից և ֆիլմերից վերցված օրինակների միջոցով: Նյութը այս կերպ ներկայացնելու ձևը հատկապես դուր եկավ երիտասարդներին: Ուսանողները ծանոթացան նաև հասարակական կարծիքի ձևավորման, մարդկանց վարքագիծն ու համոզմունքները փոխելու, համացանցում խաբեբաների և հանցագործների դեմ պայքարելու մեթոդներին և այլն:
Նշենք, որ միջոցառումը կազմակերպել էր ՀՌՀ լրագրության ամբիոնը:
Թարգմանեց՝ Թամարա Նազարյանը
(՞Լրագրություն", 3 կուրս)
(՞Լրագրություն", 3 կուրս)