research
  • 20 Հու
  • 2022

ՀՌՀ-ն համագործակցության հուշագիր է ստորագրել աշխարհի լավագույն բուհերից մեկի հետ

    ՀՌՀ-ն և Թել Ավիվի համալսարանը համագործակցելու են մի շարք ուղղություններով, որոնցից են կրթաթոշակային համատեղ ծրագրերի իրականացումը, ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրագործումը և այլն։

    Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը և Թել Ավիվի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Մարկ Շտաիֆը ստորագրել են համագործակցության հուշագիր: 

    Հուշագրի համաձայն` ՀՌՀ-ն և Թել Ավիվի համալսարանը համագործակցելու են մի շարք ուղղություններով, որոնցից են կրթաթոշակային համատեղ ծրագրերի իրականացումը, ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրագործումը, մշակութային և գեղարվեստական միջոցառումների ոլորտում փոխանակման հնարավորությունը, համատեղ հետազոտությունների իրականացումը և համատեղ ակադեմիական միջոցառումների անցկացումը: 

    Նշենք, որ Թել Ավիվի համալսարանն աշխարհի մակարդակով մեծ ընկերություններ հիմնած/կառավարող գործարարներ/կառավարիչներ տվող աշխարհի հինգ լավագույն բուհերից մեկն է: 

    Հիշեցնենք նաև, որ 2017թ. սեպտեմբերի 14-ին Հայ-Ռուսական համալսարանը և Թել Ավիվի համալսարանի ներքո գործող Բորիս Մինցի ինստիտուտը համատեղ կազմակերպել էին «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանը: