- 20 Հոկ
- 2026
ՌՀՀ-ում անցկացվել է RuCode ալգորիթմական ծրագրավորման և ԱԲ մրցույթի եզրափակիչ փուլը
Միջոցառումը մեկ հարկի տակ էր համախմբել դպրոցականների, ուսանողների և երիտասարդ մասնագետների, որոնք ձգտում էին ցուցադրել իրենց հմտությունները՝ լուծելով բարդ տեխնոլոգիական խնդիրներ։
Ալգորիթմական ծրագրավորման և արհեստական բանականության RuCode միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը կայացավ Ռուս-Հայկական համալսարանում հոկտեմբերի 18-ին: Միջոցառումը մեկ հարկի տակ էր համախմբել դպրոցականների, ուսանողների և երիտասարդ մասնագետների, որոնք ձգտում էին ցուցադրել իրենց հմտությունները՝ լուծելով բարդ տեխնոլոգիական խնդիրներ։
RuCode-ը լայնածավալ միջազգային առաջնություն է, որի շրջանակում մասնակիցները մրցում են արդյունավետ և օպտիմալացված կոդ գրելու գործում։ Այս տարի մրցութային ծրագիրն ընդգրկել է պատրաստվածության տարբեր մակարդակներ ունեցող ծրագրավորողների՝ սկսնակների համար նախատեսված E–F դիվիզիոնից և միջին մակարդակի մասնագետների C–D դիվիզիոնից մինչև A–B դիվիզիոն, որը նախատեսված է ազգային և միջազգային օլիմպիադաների փորձառու մասնակիցների համար։
Եզրափակիչ փուլի մասնակիցները բացառիկ հնարավորություն ստացան լուծելու գործնական խնդիրներ, զարգացնելու մասնագիտական կարևոր հմտությունները, շփվելու ոլորտի առաջատար փորձագետների հետ և պայքարելու տպավորիչ մրցանակային ֆոնդի համար։
Նշենք, որ առաջնության համակազմակերպիչներից էր Մաթեմատիկայի, ֆիզիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտը։







