- 11 Մար
- 2026
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը ՌՀՀ ուսանողների համար կանցկացնի սեմինար
Սեմինարը կկայանա մարտի 19-ին՝ ժամը 13:00-ին, ՌՀՀ N 419 լսարանում:
Մարտի 19-ին՝ ժամը 13:00-ին, ՌՀՀ N 419 լսարանում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ, տ.գ.թ., դոցենտ Ժորա Սարգսյանը կանցկացնի սեմինար՝ «Աշխատանքային օրենսդրության կարգավորումները գործատու–աշխատող ուսանող հարաբերությունների համատեքստում» թեմայով:
Հանդիպման շրջանակում կքննարկվեն աշխատանքային օրենսդրության այն կարևոր կարգավորումները, որոնք առնչվում են ուսանողների ներգրավմանը աշխատանքային գործընթացներում։ Քննարկումը կանդրադառնա գործատուի և աշխատող ուսանողի միջև իրավական հարաբերությունների ձևավորմանը, ուսանողների աշխատանքի կազմակերպման իրավական հիմքերին, պրակտիկայի և ստաժավորման ձևաչափերին, ինչպես նաև երիտասարդ մասնագետների իրավունքների և պարտականությունների պաշտպանությանը։
Միջոցառումն կազմակերպվել է ՌՀՀ Զբոսաշրջության և սպասարկման ոլորտի ամբիոնի կողմից:







