research
  • 19 Սեպ
  • 2026

Դիզայներ Տարոն Բադալյանը խոսեց բրենդների խոստումների ձևավորման մասին

    Տարոն Բադալյանը պատմեց, թե ինչու է բրենդի խոստումը կարևոր դեր ունենում լսարանի հետ հաղորդակցության մեջ:

    Սեպտեմբերի 18-ին ՌՀՀ-ում տեղի ունեցավ դիզայներ և վիզուալ բրենդինգի մասնագետ Տարոն Բադյանի բաց դասախոսությունը՝ «Ի՞նչ են բրենդերը խոստանում աշխարհին» թեմայով։

    Դասախոսության ընթացքում Տարոն Բադյանը խոսեց այն մասին, թե ինչպես են բրենդները ձևակերպում իրենց խոստումները և ինչու է բրենդի խոստումը կարևոր դեր ունենում լսարանի հետ հաղորդակցության մեջ։ Քննարկվեցին նաև այն իրավիճակները, երբ բրենդը չի պահպանում իր խոստումը, ինչպես նաև այն դեպքերը, երբ դրա խախտումը կարող է ընդունելի լինել։ Ուշադրություն դարձվեց նաև նրան, թե նման քայլերն ինչպես կարող են ազդել ընկերության և դրա լսարանի ընկալման վրա։

    Տարոն Բադյանն աշխատում է վիզուալ նույնականացման ոլորտում՝ օգնելով ընկերություններին և ձեռներեցներին մշակել վիզուալ լուծումներ, որոնք ոչ միայն էսթետիկ են, այլև ուղղված են կոնկրետ բիզնես խնդիրների լուծմանը։ Նա զբաղվում է նաև արտ-դիրեկցիայով, մենթորությամբ և դասավանդմամբ կրթական հաստատություններում։

    Դասախոսությունը կազմակերպվել էր ՌՀՀ-ի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի Կառավարման և բիզնեսի ամբիոնի կողմից։