research
  • 22 Սեպ
  • 2026

ՌՀՀ-ի Think Lab-ի ներկայացուցիչը նվաճել է արծաթե մեդալ Բարձր տեխնոլոգիաների առաջնությունում

    Հայաստանը ներկայացնելով «Հիբրիդային հեռահաղորդակցություն» անվանակարգում՝ Անդրանիկ Իսոյանը ցուցադրեց խոր տեխնիկական գիտելիքներ և բարդ ինժեներական խնդիրներ արագ լուծելու ունակություն:

    Ռուս-Հայկական համալսարանի Think Lab ինժեներական ակումբի մասնակից Անդրանիկ Իսոյանը II տեղն է գրավել Վելիկի Նովգորոդում անցկացված Բարձր տեխնոլոգիաների առաջնությունում:

    Հայաստանը ներկայացնելով «Հիբրիդային հեռահաղորդակցություն» անվանակարգում՝ Անդրանիկը ցուցադրեց խոր տեխնիկական գիտելիքներ, բարդ ինժեներական խնդիրներ արագ լուծելու ունակություն և արդյունավետ աշխատանք խիստ ժամանակային սահմանափակումների պայմաններում։ Այս առաջնությունը նրա համար առաջին փորձությունն էր միջազգային ասպարեզում՝ անհատական ձևաչափով։

    «Սա միջազգային ասպարեզում անհատական ձևաչափով հանդես գալու իմ առաջին ելույթն էր։ Չնայած մեծ ծանրաբեռնվածությանը և բարդ փուլերին՝ մրցաշարն թողեց բացառապես դրական տպավորություններ։ Ես կարողացա լիարժեքորեն իրացնել իմ հմտությունները և ձեռք բերել օգտակար գործնական գիտելիքներ», — իր տպավորություններով կիսվել է Անդրանիկ Իսոյանը։
     
    Հիշեցնենք, որ ինժեներական ակումբը բացվել է 2024 թվականին և գործում է նախագծային ուսուցման սկզբունքով՝ առանց դասական դասախոսությունների։ Ավագ կուրսերի ուսանողների և գործող մասնագետների ղեկավարությամբ ուսանողներն ինքնուրույն ստեղծում են իրական արտադրանքներ։