research
  • 24 Փետ
  • 2026

Բիզնես-խոսնակ Անտոն Վերտը դասախոսությամբ հանդես կգա ՌՀՀ ուսանողների համար

    Դասախոսությունը կկայանա փետրվարի 27-ին՝ ժամը 16:50-ին, ՌՀՀ-ի №419:

    Փետրվարի 27-ին՝ ժամը 16:50-ին, ՌՀՀ-ի №419 լսարանում B2B ոլորտում վստահության վրա հիմնված հաղորդակցության փորձագետ, միջազգային ձեռնարկատեր, գործարար գրականության հեղինակ և բիզնես-խոսնակ Անտոն Վերտը կկարդա դասախոսություն «Անձնական բրենդը կարիերայի սկզբում․ վստահության 10 գործիք, հաղորդակցության 10 սխալ» թեմայով։

    Դասախոսության լեզուն՝ ռուսերեն։

    Փորձագետը ուսանողների հետ կկիսի իր փորձը՝ թե ինչպես կառուցել մասնագիտական հարաբերություններ այնպես, որ ձեզ վստահեն դեռևս մինչև մեծ փորձ ձեռք բերելը։
     
    Նշենք, որ դասախոսությունը կազմակերպվել է ՌՀՀ Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի Կառավարման և բիզնեսի ամբիոնի կողմից։