research
  • 21 Սեպ
  • 2023

ՀՌՀ-ում տեղի ունեցավ ավանդական Անկախության օրվան նվիրված գիտական միջոցառումը

    Բացման խոսքով հանդես եկավ ի․գ․դ․, պրոֆեսոր, Հայ-Ռուսական համալսարանի Իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Արթուր Ղամբարյանը։

    Սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Հայ-Ռուսական համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի կողմից կազմակերպված ավանդական Անկախության օրվան նվիրված գիտական միջոցառումը։

    Բացման խոսքով հանդես եկավ ի․գ․դ․, պրոֆեսոր, Հայ-Ռուսական համալսարանի Իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Արթուր Ղամբարյանը։ Նա նշեց, որ այսօր հայ ժողովրդի համար շատ ծանր օր է, Արցախում ունենք բազմաթիվ զոհեր։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր զոհվածների հիշատակը։

    Արթուր Ղամբարյանը նշեց, որ մինչև վերջին պահը կասկածներ կային՝ պետք է արդյոք անցկացնել միջոցառումը, թե ոչ։ Սակայն հենց ուսանողների պահանջով ու ցանկությամբ էր, որ միջոցառումը տեղի ունեցավ։ Նա ընդգծեց, որ միջոցառումը ՀՌՀ-ում քիչ-քիչ վերածվում է ավանդույթի, արդեն 4 տարի է, ինչ անցկացվում է, և որ այսօր՝ այս օրհասական պահին, շատ կարևոր է, որ երիտասարդ ուսանողները լինեն ռացիոնալ ու նախաձեռնող, քանի որ այժմ հայ ժողովրդի պետականության և անկախության պատասխանատվությունը որոշ չափով նաև իրենցն է։

    Այնուհետև ելույթ ունեցավ փիլիս․գ. թ., դոցենտ, Կ. Ա. Միրումյանի անվան Քաղաքագիտության ամբիոնի վարիչ Հովհաննես Սարգսյանը։ 

    Նա խոսեց Արցախի կորստի խնդրից նշելով, թե ինչ հետևանքներ կունենա դա ՀՀ անկախության վրա։ Գիտնականը հիշեցրեց ուսանողներին, որ անկախությունը արժեք է, ոչ թե զուտ տերմին. դա պետականաշինության և  ազգակերտման չդադարող գործընթաց է։

    "Համարում եմ, որ անկախության գաղափարը պետք է լինի գիտելիք, որը մարդիկ պետք է կրեն ու զարգացնեն", - ասաց Հովհաննես Սարգսյանը։

    Միջոցառմանը ելույթ ունեցավ  նաև պետական գործիչ, ՀՀ Անկախության հռչակագիրը առաջին անգամ  հնչեցրած Արամ Մանուկյանը։ Նա հորդորեց ներկաներին չընհճվել և առաջ նայել։

    Ելույթներից հետո ուսանողները տվեցին իրենց հետաքրքող և անհանգստացնող հարցերը։ Միջոցառումը եզրափակվեց ՀՌՀ մշակույթի տանը անկախությանը նվիրված  "ՀՌՉԱԿԱԳԻՐ" ֆիլմի ցուցադրությամբ: