- 27 Հու
- 2022
ՀՌՀ-ի պրոֆեսոր Արմեն Գրիգորյանը՝ Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի Փառքի սրահում
Որոշումը կայացրել է Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեն։
Հայ-Ռուսական համալսարանի Ֆիզկուլտուրայի և առողջ ապրելակերպի ամբիոնի վարիչ, ՀՀ սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալ, սուսերամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Գրիգորյանն ընդգրկվել է Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի Փառքի սրահում։
Համապատասխան որոշումը կայացրել է ՍՄՖ-ի գործադիր կոմիտեն։
Նշենք, որ ՍՄՖ-ի Փառքի սրահը ստեղծվել է 2013թ.-ին՝ հարգանքի տուրք մատուցելու մրցումներում և սուսերամարտի համաշխարհային ընտանիքում նշանակալի արդյունքներ ցուցաբերած այն մարզիկներին, մարզիչներին, սուսերամարտի մասնագետներին և գործիչներին, որոնք անգնահատելի ներդրում են ունեցել համաշխարհային սուսերամարտի զարգացման գործում: