- 03 Հու
- 2026
Մագիստրոսական մեկամյա ծրագիր՝ Հաշվապահական հաշվառում և աուդիտ
Առկա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են հունիսի 8-ից մինչև հունիսի 19-ը:
Ավարտե՞լ եք բակալավրիատը և մտածում եք հաջորդ քայլի մասին։ Ռուս-Հայկական համալսարանում շարունակվում է մագիստրատուրայի ընդունելությունը:
ՌՀՀ-ի տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի մագիստրոսական ծրագրերի առավելություններն են՝
✅ Հայաստանի Հանրապետության պետական նմուշի դիպլոմ։
✅ Ուսուցման ճկուն տարբերակներ՝ առկա և հեռակա։
✅ Նեղ մասնագիտական ուսուցում ոլորտի առաջատար մասնագետների կողմից։
✅ Խորը ներգրավում տնտեսագիտության և ֆինանսների մեջ։
✅ Պատրաստում ապագայում ասպիրանտուրայի ընդունելության և կարիերայի առաջխաղացման համար։
Փաստաթղթերն ընդունվում են անձամբ դիմորդի կողմից։
📌 Առկա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են ս.թ. հունիսի 8-ից մինչև հունիսի 19-ը ներառյալ, իսկ քննություններն անցկացվելու են հունիսի 24-ից մինչև հունիսի 26-ը ներառյալ։
Փաստաթղթերը ներկայացնելու համար կապվեք ՌՀՀ ընդունող հանձնաժողովի հետ`
ՌՀՀ, 2-րդ հարկ, 202 սենյակ
Հեռ.` (+374 12) 27-14-59
📞 Viber / WhatsApp: (+374 99) 406 157







