- 26 Հու
- 2023
Հայ-Ռուսական համալսարանի գիտխորհրդի որոշմամբ ստեղծվել է ՀՌՀ Ավագների խորհուրդ
Խորհուրդը համալսարանի ղեկավարությանն է ներկայացնելու իր առաջարկները և նկատառումները ՀՌՀ-ի հետ կապված տարբեր հարցերի վերաբերյալ։
Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ ստեղծվել է ՀՌՀ-ի Ավագների խորհուրդ, որը խորհրդակցական մարմին է։
Խորհուրդը համալսարանի ղեկավարությանն է ներկայացնելու իր առաջարկները և նկատառումները ՀՌՀ-ի հետ կապված տարբեր հարցերի վերաբերյալ։ Բացի այդ` խորհրդի անդամները ստանձնելու են ՀՌՀ-ի տարբեր ոլորտներին վերաբերող այլ պարտականություններ ևս։
Ավագների խորհրդի կազմում են Էմմա Եղիազարյանը, Արտավազդ Մելկիկյանը, Նինա Կևորկովան, Վլադիմիր Բոնդարենկոն և Գագիկ Սարգսյանը։ Վերոնշյալ խորհրդի անդամները ցկյանս ստանալու են ամենամսյա աշխատավարձ։ ՀՌՀ-ի Ավագների խորհրդի անդամ են դառնում համալսարանի զարգացմանը և կայացմանը հիմնարար և հսկայական ներդրում ու ՀՌՀ-ում 20 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժ ունեցող մարդիկ։
Նշենք նաև, որ նմանատիպ մարմին Հայաստանի Հանրապետությունում ստեղծվում է առաջին անգամ։