research
  • 21 Մար
  • 2025

ՀՀ Ուսանողական 26-րդ մարզական խաղերի շրջանակներում ՌՀՀ բազկամարտի թիմը նվաճեց 8 մեդալ

    Շնորհավորում ենք ՌՀՀ ուսանողներին և դասախոս Նորայր Չիլինգարյանին` թիմի հավաքագրման և լավագույնս հանդես գալու համար:

    Ռուս-հայկական համալսարանի բազկամարտի թիմը դասախոս Նորայր Չիլինգարյանի գլխավորությամբ ՀՀ Ուսանողական 26-րդ մարզական խաղերի շրջանակներում Բազկամարտի առաջնության ժամանակ նվաճեց 8 մեդալ
     
    4 մեդալ` III հորիզոնականի համար, 
    2 մեդալ` II  հորիզոնականի համար և 
    2 մեդալ` I հորիզոնականի համար:
     
    Բազկամարտի մրցաշարի հաղթանակները գրանցել են ՀՌՀ հետևյալ ուսանողները`
    Դիաննա Էկսուազյան - աջ ձեռք` I տեղ, ձախ ձեռք` I տեղ (Կենսաբժշկության 2 կուրս);
    Էրիկա Հակոբյան - ձախ ձեռք` II տեղ , աջ ձեռք` III տեղ (Լեզվաբանության 2 կուրս); 
    Լիաննա Ալավերդյան - աջ ձեռք` III տեղ, ձախ ձեռք` III տեղ (Լրագրության 1 կուրս);  
    Գրիգորի Ղուկասյան - աջ ձեռք` III տեղ ձախ ձեռք` II տեղ (Կիրառական մաթեմատիկայի 2 կուրս): 
     
    Շնորհավորում ենք ՌՀՀ ուսանողներին և Ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնի դասախոս Նորայր Չիլինգարյանին` թիմի հավաքագրման և լավագույնս հանդես գալու համար: