research
  • 09 Մար
  • 2026

Binance թիմի սեմինար-վորքշոփը․ Բլոկչեյն և կրիպտոարժույթներ ապագայի համար

    Մարտի 11` ժամը 12:50-ին, Օրբելու անվան լսարանում Binance-ի թիմը կանցկացնի Web3 ոլորտին նվիրված կրթական հանդիպում:

    Մարտի 11` ժամը 12:50-ին, Օրբելու անվան լսարանում (ՌՀՀ նոր մասնաշենք, VII հարկ) Binance-ի թիմը ՌՀՀ ուսանողների և դասախոսների համար կանցկացնի Web3 ոլորտին նվիրված կրթական հանդիպում: Կխոսենք տեխնոլոգիաների տեսության, պրակտիկայի և ժամանակակից աշխարհի վրա դրանց ազդեցության մասին:
     
    Ինչի՞ մասին ենք խոսելու․
    ● Բլոկչեյն տեխնոլոգիա․ բարդի մասին՝ պարզ բառերով:
    ● Ինչու՞ է բլոկչեյնը կարևոր յուրաքանչյուր մասնագետի համար այսօր:
    ● Կրիպտոարժույթների կիրառումը 2026 թվականին․ ֆինանսներից մինչև արվեստ:
    ● Անվտանգություն․ ինչպե՞ս խուսափել սխալներից թվային տիրույթում:
    ● Binance էկոհամակարգ

    Բանախոս․ Ռազմիկ Ստեփանյան, Binance Community Builder:
    Միացե՛ք մեզ՝ ավելին իմանալու Binance էկոհամակարգի և Web3 աշխարհի հնարավորությունների մասին: